16:30  ,  8 հուլիսի, 2026

Նազիկ Ավդալյանը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին. Ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մարզական կարիերան ավարտած Նազիկ Ավդալյանը սոցցանցերում արված գրառումով իր աջակցությունն է հայտնել երկու ամսով կալանավորված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին:

«Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետեւ դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։

Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»,- գրել է Նազիկ Ավդալյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print