21:04  ,  7 հուլիսի, 2026

Մեսին ԱԱ-ներում չորրորդ անգամ վրիպեց 11-մետրանոցից

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի առաջնություններում չորրորդ անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Եգիպտոսի դեմ 1/8 եզրափակիչի խաղում Մեսին 21-րդ րոպեին իրացրեց 11-մետրանոցը, սակայն մրցակցի դարպասապահը սեյվ կատարեց (տեսանյութ)։ Առաջին խաղակեսից հետո Արգենտինան պարտվում է 0:1 հաշվով։

Աշխարհի առաջնություններում Մեսին 8 անգամ է մոտեցել 11-մետրանոց իրացնելու եւ չորս անգամ է հասել հաջողության։ Ընթացիկ առաջնությունում նա արդեն երկրորդ անգամ վրիպեց։

Մեկական անգամ էլ Մեսին չի կարողացել արդյունավետ իրացնել 2018-ի եւ 2022-ի աշխարհի առաջնություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News