15:07  ,  7 հուլիսի, 2026

Իսպանիայի հավաքականի ռեկորդն աշխարհի առաջնություններում

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը պատմական ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնություններում 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Իսպանիան միակ թիմն է, որ աշխարհի առաջնությունների 6 անընդմեջ հանդիպումներում (չհաշված հետխաղային 11-մետրանոցները) գոլ բաց չի թողել։

Այս շարքն Իսպանիան սկսել է 2022թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչից Մարոկկոյի դեմ (0:0, 11մ՝ 0:3)։ Ընթացիկ աշխարհի առաջնությունում Իսպանիան ոչ ոքի է խաղացել Կաբո Վերդեի հետ (0:0), հաղթել է Սաուդյան Արաբիային (4:0), Ուրուգվային (1:0), Ավստրիային (3:0) եւ Պորտուգալիային (1:0)։

Քառորդ եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Բելգիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News