14:02  ,  7 հուլիսի, 2026

Սկալոնի․ Մեսին ոչ մի խնդիր չունի, կխաղա Եգիպտոսի դեմ սովորականի նման

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին գնահատել է թիմի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի մարզավիճակը Եգիպտոսի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ։

«Մեսին ոչ մի խնդիր չունի, ոչնչից չի դժգոհել, թեեւ 39 տարեկանում 120 րոպե խաղացել է նախորդ խաղում։ Նույնիսկ, եթե նա ինչ որ խնդիր ունի, ինձ չի ասել։ Մեսին կխաղա Եգիպտոսի դեմ սովորականի նման»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Արգենտինա - Եգիպտոս հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News