10:02  ,  7 հուլիսի, 2026

«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Չեմպիոնների լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հուլիսի 7-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայում։

Որակավորման առաջին փուլի տնային խաղում երեւանյան թիմը կընդունի Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։

Հանդիպումը տեղի կունենա  Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշատում եւ կմեկնարկի 20:00-ին։

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշատ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անվճար տոմս, որը հնարավոր է ստանալ մարզադաշտի մուտքի մոտ՝ սկսած հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ։

Երևանից Աբովյան հասնելու տրանսպորտի խնդիր ունեցող երկրպագուները կարող են մոտենալ Բրազիլիայի հրապարակ (Երևանի խաղային մարզաձևերի մարզադպրոցի հարևանությամբ), որտեղից ժամը 18:00-ին և 18:20-ին կշարժվեն ավտոբուսներ: Տեղերը սահմանափակ են: Ավտոբուսները վերադառնալու են Երևան՝ նույն վայրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News