08:46  ,  7 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Բելգիան պարտության մատենց ԱՄՆ-ի թիմին՝ 4:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Ֆրանսիացի Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում տեղի ունեցած խաղում 4:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացիներին։

Բելգիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ իտալական «Ատալանտայի» 25-ամյա կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն։ Աչքի ընկան նաեւ բելգիական «Բրյուգեի» 33-ամյա կիսապաշտպան Հանս Վանակենը եւ իտալական «Նապոլիի» 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն։

ԱՄՆ-ի հավաքականի միակ գոլը խփեց Լեւերկուզենի «Բայերի» 24-ամյա կիսապաշտպան Մալիկ Թիլմանը։

Քառորդ եզրափակիչում Բելգիայի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը 1/8 եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր Պորտուգալիային։

ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ

ԱՄՆ - Բելգիա՝ 1:4 (տեսանյութ)

Մալիկ Թիլման, 31 - Շառլ Դե Կետելարե, 9, 33, Հանս Վանակեն, 57, Ռոմելու Լուկակու, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News