01:01  ,  7 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային եւ 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոն Իսպանիան դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած մրցախաղում իսպանացիները նվազագույն հաշվով առավելության հասան Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ։

Ավելացված առաջին րոպեին Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Միկել Մերինոն (տեսանյութ

Աշխարհի առաջնություններում վերջին հանդիպումն անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 6-րդ անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության։

Քառորդ եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի ԱՄՆ - Բելգիա դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News