Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Բողոքարկման կոմիտեն մերժել է Բելգիայի հավաքականի բողոքը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի մասնակցության դեմ։
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն դադարեցրել էր Բալոգունի որակազրկումը մեկ խաղով եւ փոխարինել էր մեկ տարվա փորձաշրջանի։ Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Բալոգունը հեռացվել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի խաղացողի ոտքին հարվածելու համար։
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման շնորհիվ Բալոգունը կկարողանա մասնակցել Բելգիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել ՖԻՖԱ-ին որոշման համար։
ԱՄՆ - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի