Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մասնակցում է իր կարիերայում վերջին աշխարհի առաջնությանը։
«Այո, այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում։ Պետք է պարզապես վայելել ամեն պահը։ Արդյունքում՝ մնում են այն մարդիկ, որոնք հավանում են մեր խաղը, որոնց մենք կարող ենք պարգեւել առանձնահատուկ պահեր։ Կմնան հրաշալի հիշողություններ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Պորտուգալիան հուլիսի 6-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի