22:37  ,  5 հուլիսի, 2026

Մ-16 ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ-16 հավաքականի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ՝ այս անգամ 109:56 հաշվով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Էնթոնի Սարգսյանը երկրորդ խաղն անընդմեջ ճանաչվել է հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP)՝ FIBA U16 EuroBasket 2026, C դիվիզիոնի առաջնությունում։

Ջիբրալթարի դեմ խաղում Սարգսյանը գրանցեց 37 արդյունավետության գործակից (EFF)։ Նա վաստակեց 22 միավոր, կատարեց 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Էնթոնի Սարգսյանը նաև Անդորրայի դեմ առաջնության մեկնարկային խաղում էր ճանաչվել հանդիպման ամենաարժեքավոր խաղացող։

Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Մալթայի հավաքականի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում