17:52  ,  4 հուլիսի, 2026

Մեսի. Գիտեինք, որ ծանր է լինելու

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ արձագանքել է Կաբո Վերդեի նկատմամբ հաղթանակին աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթել էր լրացուցիչ ժամանակում՝ 3։2։

«Գիտեինք, որ ծանր է լինելու, բայց կարողացանք դիմակայել եւ հասնել մեր նպատակին։ Շարժվում ենք առաջ»,- գրել է Մեսին։

1/8 եզրափակիչում Արգենտինան հունիսի 7-ին կմրցի Եգիպտոսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News