09:01  ,  4 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Կոլումբիան պայքարից դուրս թողեց Գանային եւ 1/8 եզրափակիչում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Կոլումբիայի հավաքականը ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում մրցեց Գանայի հավաքականի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0 (տեսանյութ):

Հանդիպման 14-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ բրազիլական «Պալմեյրասի» 28-ամյա կիսապաշտպան Ջոն Արյասը, որն արդյունավետ օգտագործեց Լիսաբոնի «Սպորտինգի» 28-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումը:

1/8 եզրափակիչում Կոլումբիան կմրցի Շվեյցարիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Ալժիրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News