02:35  ,  4 հուլիսի, 2026

Մեսիի 20-րդ գոլն աշխարհի առաջնություններում (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 20-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։

Մայամիում ընթացող  1/16 եզրափակիչի խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթում է Կաբո Վերդեի հավաքականին։

Մեսին աչքի ընկավ 29-րդ րոպեին՝ եզրափակելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա պաշտպան Լիսանդրո Մարտինեսին երկար փոխանցումը (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News