Եգիպտոսի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ՝ պարտության մատնելով Ավստրալիային։
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Եգիպտոսի հավաքականի եւ եգիպտական «Ալ Ահլիի» 28-ամյա կիսապաշտպան Էմամ Աշուրը։
55-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ալ Ահլիի» 30-ամյա պաշտպան Մոհամեդ Հանին։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին եգիպտացիները՝ 4:2:
Եգիպտոսը 1/8 եզրափակիչում կմրցի Արգենտինա - Կաբո Վերդե դիմակայության հաղթողի հետ։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Ավստրալիա - Եգիպտոս՝ 1:1, 11մ՝ 2:4 (տեսանյութ)
Մոհամեդ Հանի, 55, ինքնագոլ - Էմամ Աշուր, 13
Egypt have qualified for the Round of 16!#FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) July 3, 2026
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի