11:31  ,  3 հուլիսի, 2026

Ռոնալդուն՝ աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստ

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։

1/16 եզրափակիչում Ռոնալդուն Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոցից գրավել է 41 տարեկան եւ 148 օրականում։ Ռոնալդուն գերազանցել է Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Պեպեի տարիքային ռեկորդը։ 2022թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Պեպեն Շվեյցարիայի հավաքականի դարպասը գրավել էր 39 տարեկան եւ 283 օրականում։

Ռոնալդուն նաեւ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի մասնակցած ավագագույն ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Պորտուգալիան Խորվաթիային հաղթել է 2:1 հաշվով եւ 1/8 եզրափակիչում կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News