08:54  ,  3 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Պորտուգալիան հաղթեց Խորվաթիային եւ 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի եւ Գոնսալու Ռամուշի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ։

Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց Խորվաթիայի հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 37-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։

Պորտուգալիան հավասարությունը վերականգնեց 68-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի շնորհիվ։ Այն արդյունավետ իրացրեց սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիայի հաղթական գոլը Ֆրանսիայի չեմպիոն Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից իտալական «Միլան» տեղափոխված 25-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը խփեց ավելացված չորրորդ րոպեին։

1/8 եզրափակիչում Պորտուգալիան կմրցի Իսպանիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրիային։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Պորտուգալիա - Խորվաթիա՝ 2:1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 68, Գոնսալու Ռամուշ, 90+4 – Իվան Պերիշիչ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News