08:54 3 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի եւ Գոնսալու Ռամուշի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ։
Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց Խորվաթիայի հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 37-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։
Պորտուգալիան հավասարությունը վերականգնեց 68-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի շնորհիվ։ Այն արդյունավետ իրացրեց սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալիայի հաղթական գոլը Ֆրանսիայի չեմպիոն Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից իտալական «Միլան» տեղափոխված 25-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը խփեց ավելացված չորրորդ րոպեին։
1/8 եզրափակիչում Պորտուգալիան կմրցի Իսպանիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրիային։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Պորտուգալիա - Խորվաթիա՝ 2:1 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 68, Գոնսալու Ռամուշ, 90+4 – Իվան Պերիշիչ, 53
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.