12:04  ,  3 հուլիսի, 2026

Ռաֆինյան բաց կթողնի Նորվեգիայի հետ խաղն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան չի մասնակցի Նորվեգիայի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, հաղորդում է Globo-ն։

29-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածքից հետո դեռ մարզվում է անհատական ծրագրով եւ չի միացել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբին։

Ռաֆինյան վնասվածքը ստացել էր Հայիթիի դեմ խմբային փուլի խաղում  (3:0)։

Բրազիլիայի եւ Նորվեգիայի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News