00:57  ,  3 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Իսպանիան խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։

Լոս Անջելեսում տեղի ունեցած խաղում իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը 3:0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի հավաքականի նկատմամբ։

36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 29-ամյա հարձակվող Միկել Օյարսաբալը։ Գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» նորեկ, 27-ամյա պաշտպան Մարկ Կուկուրելյան։

66-րդ րոպեին աչքի ընկավ Լոնդոնի «Տոտենհեմի» 26-ամյա պաշտպան Պեդրո Պորոն Մադրիդի «Աթլետիկոյի» 24-ամյա հարձակվող Ալեքս Բաենայի փոխանցումից հետո։

89-րդ րոպեին դարձյալ Կուկուրելյայի փոխանցումից հետո Օյարսաբալը դուբլ ձեւակերպեց։

Իսպանիան 1/8 եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Խորվաթիա դիմակայության հաղթողի հետ։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Իսպանիա - Ավստրիա՝ 3:0 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 36, 89, Պեդրո Պորո, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News