12:36  ,  2 հուլիսի, 2026

Հարի Քեյնը գերազանցեց Պելեի ցուցանիշը եւ հավասարվեց Ֆոնտենին

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց 13-ի՝ գերազանցելով լեգենդար բրազիլացի Պելեի ցուցանիշը՝ 12 գոլ։

Հարի Քեյնը աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվեց ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենին, որը 13 գոլն էլ խփել է 1958թ․ աշխարհի առաջնությունում։ Այդ ռեկորդը մնում է անգերազանցելի։

Աշխարհի ընթացիկ առաջնության 1/16 եզրափակիչում Անգլիան 2:1 հաշվով հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին, Հարի Քեյնը դարձել է դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News