22:43  ,  1 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Բելգիայի եւ Սենեգալի մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Բելգիայի հավաքականն ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում կմրցի Սենեգալի հավաքականի հետ։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Բելգիա․ Կուրտուա, Մեխելե, Տեատ, Կաստան, Դե Կույպեր, Դե Բրույնե, Վանակեն, Տիլեմանս, Դոկու, Տրոսարդ, Դե Կետելարե։

Սենեգալ․ Դիո, Սիս, Դիատա, Նյակատե, Յակոբս, Իդրիսա Գեյե, Դիարա, Պապ Գեյե, Նդիայե, Մանե, Սառ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Այս զույգի հաղթողը 1/8 եզրափակիչում կմրցի ԱՄՆ - Բոսնիա եւ Հերցեգովինա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News