18:19  ,  1 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն». Արինա Սաբալենկան դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 6:1, 7:6 (11:9) հաշվով պարտության մատնեց աշխարհի 57-րդ ռակետ, ամերիկացի Մաքարթնի Քեսլերին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News