02:01  ,  1 հուլիսի, 2026

Մբապեի 17-րդ գոլն աշխարհի առաջնություններում (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում փոխչեմպիոն Ֆրանսիան ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցում է Շվեդիայի հավաքականի հետ եւ հաղթում է 1:0 հաշվով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ (տեսանյութ)։ Ավարտվել է առաջին խաղակեսը։ Ընդմիջում է։

27-ամյա Մբապեն աշխարհի առաջնություններում խփեց 17-րդ գոլը՝ լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով երկրորդ տեղ։ Նա գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի ցուցանիշը՝ 16 գոլ։

Ռեկորդակիրն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է՝ 19 գոլ։

Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆի 9 խաղում Մբապեն խփել է 9 գոլ եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ 

Երկրորդ տեղը կիսում են բրազիլացիներ Լեոնիդասն (8 գոլ 5 խաղում) ու Ռոնալդոն (8 գոլ 10 խաղում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News