Ռոնալդ Կումանը հեռացավ ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։
«Երեկ երեկոյան որոշեցի ավարտել աշխատանքը Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Բոլորս երազում էինք աշխարհի առաջնության մասին, որպեսզի մտնենք պատմության մեջ։ Դա տեղի չունեցավ։ Ինձնից ավելի շատ ոչ ոք հիասթափված չէ դրանից։ Գլխավոր մարզիչն է պատասխանատուն»,- X սոցիալական ցանցում գրել է Կումանը։
1/16 եզրափակիչում Նիդերլանդների թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Մարոկկոյին (1:1, 11մ՝ 2:3)։
Կումանը 2023-ին երկրորդ անգամ էր գլխավորել Նիդերլանդների հավաքականը։ Նա ազգային թիմը ղեկավարել է նաեւ 2018-2020 թվականներին։ Կումանը գլխավորել է նաեւ Ամստերդամի «Այաքսը», Լիսաբոնի «Բենֆիկան» եւ կատալոնական «Բարսելոնան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի