10:02  ,  1 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Խմբային փուլի լավագույն գոլի հեղինակը

Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովը ճանաչվել է աշխարհի առաջնության խմբային փուլի լավագուն գոլի հեղինակ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը, որն անցկացրել էր քվեարկություն։

Կոնգոյ Դեմոկրատական Հանրապետության թիմի դեմ խաղում (1:3) Էլդոր Շոմուրոդովի գոլը ստացել է ձայների 36 տոկոսը։ Երկրորդ տեղում է Հայիթիի հավաքականի հարձակվող Վիլսոն Իզիդորի գոլը Մարոկկոյի դեմ խաղում (2:4)` 26,5 տոկոս։

Եռյակը եզրափակել է բոսնիացի հարձակվող Քերիմ Ալայբեգովիչի գոլը Կատարի դեմ խաղում (3:1)՝ 24,9 տոկոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News