Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականն աշխարհի առաջնություններում փլեյ-օֆֆում երրորդ եվրոպական թիմին դուրս թողեց պայքարից։
ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին (3։2)։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
2022թ․ աշխարհի առաջնությունում Մարոկկոն 1/8 եզրափակիչում հաղթել էր Իսպանիային (0:0, 11մ՝ 3:0), 1/4 եզրափակիչում՝ Պորտուգալիային (1:0)։
Ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում Մարոկկոյի մրցակիցը կլինի Կանադան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի