It's go time! #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) June 29, 2026
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Գերմանիայի հավաքականն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում մրցեց Պարագվայի հավաքականի հետ եւ պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:4 (տեսանյութ):
42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պարագվայի հավաքականի եւ ֆրանսիական «Ստրասբուրգի» 22-ամյա կիսապաշտպան Խուլիո Էնսիսոն։
54-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գերմանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա հարձակվող Կայ Հավերցը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիական «Լիվերպուլի» 23-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
103-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա պաշտպան Ջոնաթան Տան, սակայն VAR-ի հուշումից հետո գոլը չեղարկվեց Պարագվայի թիմի դարպասապահ Օռլանդո Խիլի նկատմամբ Դորտմունդի «Բորուսիայի» 29-ամյա պաշտպան Վալդեմար Անտոնի խախտման պատճառով։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին պարգվայցիները 6-ական հարվածի արդյունքում՝ 4:3։
Գերմանիայի թիմից վրիպեցին Հավերցը, Վոլտեմադեն եւ Տան։
Պարագվայը 1/8 եզրափակիչում կմրցի Ֆրանսիա - Շվեդիա դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի