03:31 30 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Գերմանիայի հավաքականն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում մրցեց Պարագվայի հավաքականի հետ եւ պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:4 (տեսանյութ):
42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պարագվայի հավաքականի եւ ֆրանսիական «Ստրասբուրգի» 22-ամյա կիսապաշտպան Խուլիո Էնսիսոն։
54-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գերմանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա հարձակվող Կայ Հավերցը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիական «Լիվերպուլի» 23-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
103-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա պաշտպան Ջոնաթան Տան, սակայն VAR-ի հուշումից հետո գոլը չեղարկվեց Պարագվայի թիմի դարպասապահ Օռլանդո Խիլի նկատմամբ Դորտմունդի «Բորուսիայի» 29-ամյա պաշտպան Վալդեմար Անտոնի խախտման պատճառով։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին պարգվայցիները 6-ական հարվածի արդյունքում՝ 4:3։
Գերմանիայի թիմից վրիպեցին Հավերցը, Վոլտեմադեն եւ Տան։
Պարագվայը 1/8 եզրափակիչում կմրցի Ֆրանսիա - Շվեդիա դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.