Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/18 եզրափակիչ։
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորած հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի «Էն Էր Ջի» ստադիոնում տեղի ունեցած 1/16 եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց Ճապոնիայի հավաքականին :
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականի եւ գերմանական «Մայնցի» կիսապաշտպան Կաիսու Սանոն:
56-րդ րոպիեն հավասարությունը վերականգնեց Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, որին փոխանցում կատարեց Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյանսը:
Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնշի փոխանցումն արդյունավետ օգտագործեց պաշտպան Գաբրիել Մագալյանսը` ապահովելով Բրազիլիայի հավաքականի հաղթանակը:
1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Կոտ դ’Իվուար եւ Նորվեգիա դիմակայության հաղթողը։
Կոտ դ’Իվուար – Նորվեգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Երեւանի ժամանակով 21:00-ին:
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Բրազիլիա - Ճապոնիա՝ 2:1 (տեսանյութ)
Կազեմիրո, 56, Գաբրիել Մագալյանս, 90+6 - Կաիսու Սանո, 29
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի