10:16  ,  28 հունիսի, 2026

Լիոնել Մեսիի ռեկորդը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գրանցեց հերթական ռեկորդը՝ գոլի հեղինակ դառնալով 2 աշխարհի առաջնությունների 7 անընդմեջ հանդիպումներում։

ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Լիոնել Մեսին խփեց 6 գոլ՝ աչքի ընկնելով երեք հանդիպումներում էլ։

Նա բարելավեց նաեւ աշխարհի առաջնություններում խփած գոլերի ռեկորդը՝ 19 գոլ։ Երկրորդ տեղը կիսում են Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 16-ական գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News