ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի (3 տուր) ավարտից հետո լավագույն ռմբարկուն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է, որը խփել է 6 գոլ՝ աչքի ընկնելով երեք հանդիպումներում էլ։
4-ական գոլ են խփել նորվեգացի Էրլինգ Հոլանդը, բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, ֆրանսիացիներ Կիլիան Մբապեն եւ Ուսման Դեմբելեն։
3-ական գոլ են խփել անգլիացի Հարի Քեյնը, բրազիլացի Մատեուս Կունյան, գերմանացի Դենիզ Ունդավը, շվեյցարացի Յոհան Մանզամբին, հոլանդացի Բրայան Բրոբին, կանադացի Ջոնաթան Դեւիդը, մարոկկացի Իսմայել Սայբարին, նորզելանդացի Էլայջա Ջասթը, սենեգալցի Իսմաիլա Սառը եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Յոան Վիսան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի