09:48 28 հունիսի, 2026ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի (3 տուր) ավարտից հետո լավագույն ռմբարկուն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է, որը խփել է 6 գոլ՝ աչքի ընկնելով երեք հանդիպումներում էլ։
4-ական գոլ են խփել նորվեգացի Էրլինգ Հոլանդը, բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, ֆրանսիացիներ Կիլիան Մբապեն եւ Ուսման Դեմբելեն։
3-ական գոլ են խփել անգլիացի Հարի Քեյնը, բրազիլացի Մատեուս Կունյան, գերմանացի Դենիզ Ունդավը, շվեյցարացի Յոհան Մանզամբին, հոլանդացի Բրայան Բրոբին, կանադացի Ջոնաթան Դեւիդը, մարոկկացի Իսմայել Սայբարին, նորզելանդացի Էլայջա Ջասթը, սենեգալցի Իսմաիլա Սառը եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Յոան Վիսան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.