08:06  ,  28 հունիսի, 2026

ԱԱ-2026. Պորտուգալիան եւ Կոլումբիան հաղթողին չպարզեցին, ԿԴՀ-ն դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին K խմբում ընդգրկված թիմերը։

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում անցկացված խաղում Պորտուգալիան եւ Կոլումբիան հաղթողին չպարզեցին: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:

K խմբի մյուս խաղում ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը 3:1 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանի հավաքականին:

Ուզբեկստանի հավաքականից 10-րդ րոպեին հանդիպման հաշիվը թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, որին փոխանցում կատարեց ուզբեկական «Պախտակորի» կիսապաշտպան Ակմալ Մոզգովոյը:

68-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Յոան Վիսան, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:  78-րդ րոպեին ԿԴՀ-ի երկրորդ գոլը խփեց եգիպտական «Պիրամիդսի» հարձակվող Ֆիստոն Մայլեն: Ավելացված ժամանակում Յոան Վիսան դուբլ ձեւակերպեց: 

ԱԱ-2026, խմբային փուլ, երրորդ տուր

K խումբ

Կոլումբիա – Պորտուգալիա՝ 0:0 (տեսանյութ

Կոնգոյի ԴՀ - Ուզբեկստան՝ 3:1 (տեսանյութ)

Յոան Վիսա, 11 մետրանոց, 68, 90+1, Ֆիստոն Մայլե, 78 – Էլդոր Շոմուրոդով, 10

Կոլումբիան 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/16 եզրափակիչում է։ Պորտուգալիան 5 միավորով երկրորդն է եւ նվաճեց այս խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը 4 միավոր ունի եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։ Ուզբեկստանը երրորդ պարտությունը կրեց եւ լքում է առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News