08:05  ,  27 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Իսպանիան պարտության մատնեց Ուրուգվային եւ 1/16 եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Մեքսիկայի Սապոպան քաղաքում մրցեց Ուրուգվայի թիմի հետ եւ հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ

42-րդ րոպեին աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքս Բաենան։ Ավելացված 5-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ուրուգվայի թիմի եւ բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Ագուստին Կանոբիոն։

Իսպանիան 7 միավորով H խմբում գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Ուրուգվայը 2 միավորով երրորդն է եւ ավարտեց պայքարն այս առաջնությունում։

H խմբի երրորդ տուրի մյուս խաղում Կաբո Վերդեի հավաքականը 0:0 հաշվով խաղաց Սաուդյան Արաբիայի թիմի հետ եւ 3 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Սաուդյան Արաբիան 2 միավորով գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News