Ready for the action in Vancouver! #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) June 27, 2026
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Մեքսիկայի Սապոպան քաղաքում մրցեց Ուրուգվայի թիմի հետ եւ հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ)։
42-րդ րոպեին աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքս Բաենան։ Ավելացված 5-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ուրուգվայի թիմի եւ բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Ագուստին Կանոբիոն։
Իսպանիան 7 միավորով H խմբում գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Ուրուգվայը 2 միավորով երրորդն է եւ ավարտեց պայքարն այս առաջնությունում։
H խմբի երրորդ տուրի մյուս խաղում Կաբո Վերդեի հավաքականը 0:0 հաշվով խաղաց Սաուդյան Արաբիայի թիմի հետ եւ 3 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Սաուդյան Արաբիան 2 միավորով գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի