08:22  ,  27 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Արգենտինան ու Գերմանիան իմացան մրցակիցներին 1/16 եզրափակիչում

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ 1/16 եզրափակիչի եւս երկու զույգ։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը կմրցի H խմբում երկրորդ տեղը գրաված Կաբո Վերդեի թիմի հետ։ Գերմանիայի հավաքականը փլեյ-օֆֆում կմրցի D խմբում երրորդ տեղը գրաված Պարագվայի թիմի հետ։

Ավելի վաղը ձեւավորվել էր 1/16 եզրափակիչ եւս 6 զույգ․

Հարավաֆրիկյան ՀանրապետությունԿանադա

Նիդերլանդներ - Մարոկկո

Գերմանիա - Պարագվայ

ԱՄՆ - Բոսնիա եւ Հերցեգովինա

Կոտ դ’Իվուար Նորվեգիա

Ֆրանսիա - Շվեդիա:

Փլեյ-օֆֆը կմեկնարկի հունիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News