00:41  ,  27 հունիսի, 2026

Ուսման Դեմբելեն 32 տարի անց կրկնել է Օլեգ Սալենկոյի հեթ-տրիկն ԱԱ առաջին խաղակեսում (տեսանյութ)

32 տարի անց Ուսման Դեմբելեն առաջինն է, որն աշխարհի առաջնություններում առաջին խաղակեսում դառնում է հեթ-տրիկի հեղինակ: Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Վերջին անգամ աշխարհի առաջնությունում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ուկրաինայի հավաքականի հարձակվող Օլեգ Սալենկոն (տեսանյութ): 

ԱՄՆ-ում անցկացված ԱԱ-1994-ում Օլեգ Սալենկոն 5 գնդակ է ուղարկել Կամերունի հավաքականի դարպասը: Առաջին խաղակեսում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Սալենկոն ճանաչվել է 1994թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News