Բրազիլիայի հավաքականի եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է ազգային թիմում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի կարեւորության մասին։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Վինիսիուսի դուբլը նպաստել էր Բրազիլիայի հաղթանակին Շոտլանդիայի նկատմամբ՝ 3:0։
Նեյմարը 2023 թվականից հետո առաջին անգամ մասնակցել էր ազգային թիմին խաղին՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին րոպեին։
«Ես ուրախ եմ, որ երկրպագուներն այսպես ջերմորեն աջակցում են ինձ, բայց ես շատ ավելի ուրախ եմ, որ մեր թիմում ամեն ինչ լավ է։ Ես շատ ուրախ եմ Վինիսիուսի մարզավիճակի համար։ Նա մեր գլխավոր խաղացողն է հիմա։ Վինին անհավանական մարզավիճակում է, օգնում է մեզ, վճռում է հանդիպման ելքը, եւ դա կարեւոր է մեզ համար։
Հիմա մեզ սպասվում է փլեյ-օֆֆը, եւ մենք պետք է հաղթենք, որպեսզի հասնենք մեր գլխավոր նպատակին»,- Նեյմարի խոսքը մեջբերում է UOL-ը։
C խմբում Բրազիլիան 7 միավորով գրավել է առաջին տեղը։ Երկրորդ տեղից փլեյ-օֆֆ է դուրս եկել Մարոկկոն, որը նույնպես վաստակել է 7 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի