18:04  ,  25 հունիսի, 2026

ԱԱ-2026. Նորվեգիա - Ֆրանսիա հանդիպման անցկացումը վտանգված է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Նորվեգիա - Ֆրանսիա հանդիպման անցկացումը նախատեսված ժամանակում վտանգված է, հաղորդում է CNN-ը։ Պատճառը դարձյալ անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ ամպրոպ, կայծակ, հորդառատ անձրեւ։

Հանդիպումը պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ Սթեդիումում» հունիսի 26-ին, մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23։00–ին։

ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ հանդիպման ժամանակ լինելու անբարենպաստ եղանակ։

Աշխարհի առաջնության հանդիպումների անցկացման կանոններով ստադիոնից 13 կմ շառավղով գրանցված կայծակը հանդիպումը դադարեցնելու հիմնավոր պատճառ է։

Երկրորդ տուրի Ֆրանսիա - Իրաք հանդիպումը (3:0) երկու ժամով ընդհատվել էր հորդառատ անձրեւի եւ կայծակի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News