16:12  ,  25 հունիսի, 2026

ԱԱ-2026. 1/16 եզրափակիչի առաջին զույգը

ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի է 1/16 եզրափակիչի առաջին զույգը։

Խմբային փուլի երրորդ տուրում Հարավային Կորեային 1։0 հաշվով հաղթած եւ А խմբում երկրորդ տեղ գրաված Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը փլեյ-օֆֆում կմրցի B խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Կանադայի թիմի հետ։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News