07:22  ,  25 հունիսի, 2026

ԱԱ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն հաղթեցին եւ 1/16 եզրափակիչում են (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում 3:0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մատեուս Կունյան։

76-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, որը վերականգնվել է վնասվածքից հետո եւ առաջին հանդիպումն անցկացրեց այս առաջնությունում։

C խմբում Բրազիլիան 7 միավորով գրավեց ռաջին տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց եւ փլեյ-օֆֆ դուրս եկավ նաեւ Մարոկկոն, որը վերջին տուրում 4:2 հաշվով հաղթեց Հայիթիի թիմին, որը նախորդ տուրում էր զրկվել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Շոտլանդիան 3 միավորով երրորդն է եւ պահպանում է 1/16 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն։

ԱԱ-2026, C խումբ, երրորդ տուր

Շոտլանդիա - Բրազիլիա՝ 0:3 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 7, 45+3, Մատեուս Կունյա, 60

Մարոկկո - Հայիթի՝ 4:2 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 39, Իսմայել Սայբարի, 45+1, Սուֆիան Ռահիմի, 78, Ժեսիմ Յասին, 89 - Յասին Բունու, 10, ինքնագոլ, Վիլսոն Իզիդոր, 43

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News