11:18  ,  25 հունիսի, 2026

Ալայբեգովիչն առաջ անցավ Յամալից ու Մեսիից ԱԱ-ներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում

Բոսնիա-Հերցեգովինայի եւ ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Քերիմ Ալայբեգովիչն ընդգրկվել է աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ առաջ անցնելով Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալից եւ Արգենտինայի հավաքականի հարձկվող Լիոնել Մեսիից։

Ալայբեգովիչն աչքի է ընկել  18 տարեկան եւ 276 օրականում եւ 8-րդն է այդ ցուցանիշով, հաղորդում է Opta Sports-ը։ Յամալն ու Մեսին 9-10-րդ տեղերում են։

  1. Պելե (Բրազիլիա)՝ 17 տարեկան եւ 239 օրական
  2. Մանուել Ռոսաս (Մեքսիկա)՝ 18 տարեկան եւ 93 օրական
  3. Գավի (Իսպանիա)՝ 18 տարեկան եւ 110 օրական
  4. Իբրահիմ Մբայե (Սենեգալ)՝ 18 տարեկան եւ 143 օրական
  5. Մայքլ Օուեն (Անգլիա)՝ 18 տարեկան եւ 190 օրական
  6. Նիկոլաե Կովաչ (Ռումինիա)՝ 18 տարեկան եւ 197 օրական
  7. Դմիտրի Սիչյով (Ռուսաստան)՝ 18 տարեկան եւ 231 օրական
  8. Քերիմ Ալայբեգովիչ (Բոսնիա եւ Հերցեգովինա)՝ 18 տարեկան եւ 276 օրական
  9. Լամին Յամալ (Իսպանիա)՝ 18 տարեկան եւ 343 օրական
  10. Լիոնել Մեսի (Արգենտինա)՝ 18 տարեկան եւ 357 օրական

Անցած մրցաշրջանում Ալայբեգովիչը «Զալցբուրգի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News