18:09  ,  24 հունիսի, 2026

Անչելոտի. Գոհ եմ Նեյմարից, նա կարող է խաղալ Շոտլանդիայի դեմ

Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր ղեկավարած թիմի եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարի մասին, որը վերականգնվել է վնասվածքից հետո։

«Նեյմարը պատրաստ է առաջիկա խաղին։ Նա լավ է մարզվել ամբողջ շաբաթվա ընթացքում, լավ է պատրաստվել խաղին։ Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձել է։ Իր վարպետության շնորհիվ Նեյմարը կարող է օգնել թիմին։ Գոհե եմ նրանից, նա կարող է խաղալ Շոտլանդիայի դեմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիան 1։1 հաշվով էր խաղացել Մարոկկոյի հետ, երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել էր Հայիթիին։

Շոտլանդիա - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա այս գիշեր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 02։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News