Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Նորվեգիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռութերֆորդ քաղաքում 3:2 հաշվով պարտության մատնեց Սենեգալի հավաքականին եւ ապահովեց 1/16 եզրափակիչի ուղեգիր:
Նորվեգիայի թիմից 43-րդ րոպեին աչքի ընկավ իտալական «Տորինոյի» 25-ամյա պաշտպան Մարկուս Պեդերսենը, որը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 13-րդ րոպեին:
48-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնապատկեց հաշիվը՝ արդյունավետ օգտագործելով Լոնդոնի «Արսենալի» ավագ եւ կիսապաշտպան Մարտին Էդեգորի փոխանցումը:
Սենեգալի հավաքականից Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Սադիո Մանեի փոխանցումից հետո 53-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Քրիստալ Փելասի» 28-ամյա հարձակվող Իսմաիլա Սարը:
58-րդ րոպեին Էլրինգ Հոլանդը դուբլ ձեւակերպեց, որին փոխանցում կատարեց նորվեգական «Բուդյո-Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգը:
Ավելացված 3-րդ րոպեին սենեգալցի Իսմաիլա Սարը դուբլ ձեւակերպեց:
ԱԱ-2026, I խումբ, երկրորդ տուր
Նորվեգիա – Սենեգալ՝ 3:2 (տեսանյութ)
Մարկուս Պեդերսեն, 43, Էրլինգ Հոլանդ, 48, 58 - Իսմաիլա Սար, 53, 90+3
Օրվա մյուս խաղում Ալժիրի հավաքականը Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում 2:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին:
Ալժիրի թիմից աչքի ընկավ հունգարական «Դյորի» 26-ամյա հարձակվող Նադիր Բենբուալին եւ ֆրանսիական «Օլիմպիկ Մարսելի» 26-ամյա հարձակվող Ֆերի Գուիրին:
Հորդանանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ 27-ամյա կիսապաշտպան Նիզար Ալ Ռաշդանը:
ԱԱ-2026, I խումբ, երկրորդ տուր
Հորդանան – Ալժիր՝ 1:2 (տեսանյութ)
Նիզար Ալ Ռաշդան, 36 - Նադիր Բենբուալի, 69, Ֆերի Գուիրի, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի