02:48  ,  23 հունիսի, 2026

Մբապեի 15-րդ գոլն աշխարհի առաջնություններում (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 15-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։

Խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում մրցում է Իրաքի թիմի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։ Մբապեն աչքի ընկավ 14-րդ րոպեին (տեսանյութ)։ Նա 100-րդ հանդիպումն է անցկացնում ազգային թիմում։

Մբապեն աշխարհի առաջնություններում գոլերի քանակով հավասարվեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին։ Ռեկորդակիրն արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 18 գոլ։ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն երկրորդն է՝ 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News