23:58  ,  22 հունիսի, 2026

Մեսին գերազանցեց Կլոզեի ռեկորդը նաեւ ԱԱ-ներում հաղթած հանդիպումներով

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեի ռեկորդը աշխարհի առաջնություններում հաղթած հանդիպումների քանակով։

6-րդ անգամ աշխարհի առաջնությունների մասնակցող Մեսին 18-րդ հանդիպումն ավարտեց հաղթանակած։

Կլոզեն աշխարհի առաջնություններում մասնակցել է 24 հանդիպումների, որոնցում Գերմանիան տարել է 17 հաղթանակ։ Արգենտինայի թիմը Մեսիի հետ 28 խաղում է հասել 18 հաղթանակի։

Խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինան Մեսիի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց Ավստրիային եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Առաջին տուրում Արգենտինան Մեսիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել էր Ալժիրին։

Մեսին 18 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։ Նախորդ ռեկորդակիրը Միրոսլավ Կլոզեն էր՝ 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News