15:11  ,  22 հունիսի, 2026

ԱԱ-2026. Ֆրանսիա - Իրաք հանդիպման անցկացումը վտանգված է

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա - Իրաք հանդիպման անցկացումը նախատեսված ժամկետում վտանգված է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է RMC Sport-ը։

Ֆիլադելֆիայում սպասվում են ամպրոպ եւ հորդառատ անձրեւ։

ՖԻՖԱ-ի կանոններով՝ հանդիպումը պետք է դադարեցվի, եթե ստադիոնից 8 մղոն շառավղով կայծակ լինի։

Ֆրանսիա - Իրաք հանդիպումը տեղի կունենա այս գիշեր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News