02:00  ,  21 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Գերմանիայի կամային հաղթանակը Կոտ դ’Իվուարի նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը Կանադայի Տորոնտո քաղաքում մրցեց Կոտ դ’Իվուարի թիմի հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կոտ դ’Իվուարի եւ սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն (տեսանյութ):

68-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գերմանիայի հավաքականի եւ գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը (տեսանյութ), որը դրանից 8 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման: Ավելացված չորրորդ րոպեին Ունդավը նաեւ երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։

Е խմբում Գերմանիան 6 միավորով առաջատարն է, Կոտ դ’Իվուարը 3 միավորով երկրորդն է։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news