01:05  ,  20 հունիսի, 2026

ԱԱ-2026. ԱՄՆ-ի թիմը հաղթեց Ավստրալիային եւ 6 միավորով D խմբի առաջատարն է (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը Սիեթլում մրցեց Ավստրալիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

11-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ավստրալիայի հավաքականի եւ Ուելսի «Սուոնսի Սիթիի» պաշտպան Քեմերոն Բուրջեսը (տեսանյութ):

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից 43-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Ալեքս Ֆրիմանը (տեսանյութ

D խմբում ԱՄՆ-ի հավաքականը 6 միավորով առաջինն է եւ գործնականում ապահովել է 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News