21:58  ,  18 հունիսի, 2026

ԱԱ-2026. Չեխիայի եւ ՀԱՀ-ի թիմերը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Չեխիայի հավաքականը ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում մրցեց Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Չեխիայի հավաքականի եւ Պրահայի «Սլավիայի» կիսապաշտպան Միխալ Սադիլեկը (տեսանյութ)։

83-րդ րոպեին պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսի» կիսապաշտպան Տեբոհո Մոկոենան (տեսանյութ)։

A խմբում Չեխիան ու ՀԱՀ-ը 1-ական միավորով երրորդ-չորրորդ տեղերում են։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News